Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Անդրանիկ Մուսիկյանը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկը ընտանիքի փոքր տղան էր, ուներ երկու ավագ եղբայր:
Ըստ նրա՝ Մուսիկյանների ընտանքին ապրում է սոցիալական դժվարին պայմաններում:
Հիշեցնեք, որ այսօր ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան