ՀՅԴ-ի և ՀՎԿ-ի հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ի եւ «Հայկական վերածնունդ» /նախկին ՕԵԿ/ կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են: Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները:

Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է. «Գոտկատեղից ներքեւ հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, եւ ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում եւ կոռեկտ պայքարի շրջանակներում»: Բայց կարծես թե չի ստացվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս