«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարությունը Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող որևէ դրույթ չի ներառում իր գործունեության շրջանակները ուրվագծող փաստաթղթերում։
Այլ կերպ ասած, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը կատարյալ մոռացության է մատնվել։ Այնինչ դրա իբր շինարարության մեկնարկը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է դեռ 2012 թ. նոյեմբերին։ ՀԷԿ-ի շինարարությունը պետք է տևեր 5 տարի և ավարտվեր այս տարի։ Անհրաժեշտ ներդրումները՝ մոտ 325 միլիոն դոլար, պետք է աներ իրանական կողմը։ Տարեկան այդ ՀԷԿ-ը պետք է արտադրեր մոտ 800 միլիոն կվտ ժամ էլէներգիա, որը մեր ընդհանուր տարեկան էներգաարտադրության 10 տոկոսից ավելին է։ Շահագործման հանձնվելուց հետո, ըստ ծրագրի, ՀԷԿ-ը պետք է 15 տարի շարունակ էլէներգիան արտահաներ Իրան, իսկ դրանից հետո այն պետք է անհատույց փոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը։ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցը չի քննարկվել անգամ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ անցած տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց 2017 թվականի գործունեության ծրագիրը, որում նույնիսկ ակնարկ չկա այս ծրագրի մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: