«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոստանյանը կհամակարգի իրավական դաշտը, որտեղ սահմանադրական փոփոխություններից հետո մեծ փոփոխություններ են սպասվում: Ավելին՝ ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ նախկին դատախազը լինելու է ուժային կառույցների եւ Սերժ Սարգսյանի ուղիղ կապը եւ պատասխանատվություն կստանձնի իրավական մի շարք գործընթացների համար, որպեսզի դրանց ընթացքը համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին: Ասել է թե՝ հայրենի իրավական դաշտը վերաձեւավորումների նոր փուլ է մտնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: