Ինչու մաքսային ծառայությունը համապատասխան արգելք չի սահմանում, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները փաստի առաջ չկանգնեն. «Stefano Ricci»-ին դիմել է իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հունվարի 18-ին մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը սատարում է Սեդրակ Քոչարյանի բիզնեսին:

Ցանկանում ենք նշել, որ`

  1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում և տեղական շուկայում շրջանառության մեջ են գտնվում ապրանքներ, որոնց վրա, կամ որոնց պիտակների վրա ապօրինի (կոնտրաֆակտ` կեղծ կամ նմանակված) օգտագործվում է «Stefano Ricci» ապրանքային նշանը: Տվյալ գործունեությունն արգելվում և պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
  2. «Գրիտտի» ՍՊ ընկերությունը, որը հանդիսանում է «Stefano Ricci» ապրանքային նշանի բացառիկ ներկայացուցիչն և օգտագործողը Հայաստանի Հանրապետության տարածքում, դիմել է իրավապահ մարմիններին` քայլեր ձեռնարկելու պաշտպանելու «Stefano Ricci» միջազգային ապրանքանշանը:
  3. «Գրիտտի» ՍՊ ընկերության գործողությունները` իր և «Stefano Ricci» ապրանքային նշանի իրավունքը պաշտպանելու համար իրավաչափ է և բխում է ՀՀ օրենսդրությունից:

Միջազգային պրակտիկայում և Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, մասնավորապես՝ կեղծ կամ նմանակված ապրանքների ներմուծումն ու վաճառքը, արգելվում է: Ուստի«Գրիտտի» ՍՊ ընկերության գործողությունները նպատակ չունեն որևէ  կերպ խոչընդոտել փոքր և միջին բիզնեսին:

Գործադիր տնօրեն` Հ. Մելքումյան

Հ.Գ. Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ինչու ՀՀ մաքսային ծառայությունը նշված արգելքը չի սահմանում, որպեսզի մանր ու միջին գործարարները տեղեկացվեն այդ մասին եւ չգնեն ֆիրմային հագուստի նմանակը, չբերեն, օրինական կարգով չմաքսազերծեն՝ հայտնվելով տուժածի կարգավիճակում։ Ի դեպ, աշխարհում հայտնի մի շարք բրենդային ֆիրմաների պատենտներ բերվում և ազատ վաճառվում են Հայաստանում։ Բայց «Stefano Ricci»-ն, փաստորեն, արգելված է, պաշտպանված օրենքով։




Լրահոս