Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հունվարի 7-ին սուրբծննդյան հարցազրույց էր տվել Դմիտրի Կիսիլյովին, որի ժամանակ խոսել էր Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակի, քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունների մասին:
Նա մասնավորապես նշել էր. « Երբևէ իսլամական աշխարհում նման բան չի եղել, ինչ հիմա է տեղի ունենում: Օրինակ, վերցնենք թուրքական, Օսմանյան կայսրությունը, այո, եղել են քրիստոնյա փոքրամասնություններ, սակայն նրանց ոչ ոք չի ոչնչացրել»:
ArmLur.am-ը քաղաքագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրիարքը տեղյակ չէ պատմական իրադարձություններին: Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերույթուններին այս հայտարարությունը:
«Ոչ մի խոչընդոտ չի կարող հանդիսանալ, քանի որ Ռուսաստանի պատրիարքը չէ, որ որոշում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Եվ Հայաստանն այն երկիրը չէ, որ կարողանա Ռուսաստանի` նման կատեգորիայի մարդկանց հարցազրույցներից ինչ-որ եզրակացություններ անել»,- ասաց նա:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանին արդեն մեկ տարի է Ռուսաստանի իշխանությունները չեն տալիս ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Եթե այս հարցը խոչընդոտ չի հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերույթունների վրա, ապա կրոնական կազմակերպության կառույցի ղեկավարի հարցազրույցը ընդհանրապես չի կարող հանդիսանալ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ:
Լիդա Եղիազարյան