
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել են Դավոսում տնտեսական ֆորումի շրջանակներում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջիններս քննարկել են երկկողմ համագործակցությունը:
«Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Ուկրաինա ադրբեջանական նավթի մատակարարման վերսկսման կապակցությամբ: Երկու պետությունների առաջնորդները քննարկել են ուկրաինական տնտեսությունում ներդրումների մեծացմանն ուղղված ծրագրերը»,-ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պորոշենկոն խոստացել է երբեք չճանաչել Արցախը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Ղրիմի հարցում Ադրբեջանի նման դիրքորոշումը»,-հանդիպման ժամանակ ասել է Պորոշենկոն: