Իտալական Աբրուցցո շրջանի Պեսկարա մարզում «Ռիջոպիանիո» հյուրանոցում, որը հունվարի 18-ի հայտնվել էր ձնաբքի տակ, մոտ 30 դի է հայտնաբերվել, փոխանցում է Reuters-ը:
Փրկարարները դժվարությամբ են հասել դեպքի վայր: Երկու տուժածի օգնություն է ցուցաբերվել: Նրանք ձնաբքի պահին հյուրանոցից դուրս են գտնվել և ականատես են եղել:
Վերջին տվյալների համաձայն՝ 3 մարդ անհետ կորած է համարվում:
Հունվարի 18-ի առավոտյան 3 երկրաշարժ է գրանցվել Իտալիայում՝ 5,3-ից մինչև 5,5 մագնիտուդ ուժգնությամբ: