ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուսումնասիրե՞լ է արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը
մայրաքաղաք Երեւանի օդի աղտոտվածութան մակարդակը եւ ի՞նչ վնասակար նյութեր
կան այնտեղ:
Անժելա Բոյաջյան, 41 տարեկան, ուսուցչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ.  Յուրաքանչյուր
քաղաքում վնասակար նյութեր կան, հատկապես այն քաղաքներում, որոնք այսպիսի
տրանսպորտային հանգույցներ ունեն եւ ոչնչացվող կանաչ տարածքներ, որոնց
ֆունկցիաներից մեկը փոշուց մաքրելն է եւ թթվածին արտադրելը: Իհարկե մեզ մոտ
դա ավելի է, քան նորմայով սահմանված է, սակայն Բնապահպանության
նախարարությունը ոչ մի բացասական եզրակացություն չի տալիս կանաչ տարածքների
հատման վերաբերյալ: Ուսումնասիրությունները  նաեւ նպատակ պիտի ունենան
վիճակը շտկելու, բայց նման բան չեմ տեսնում:
Սլավոնական համալսարանի դասախոս, ճարտարապետ, «Իկոմոս» միջազգային կազմակերպության անդամ ԳԱԳԻԿ ՍՈՒԽՈՒԴՅԱՆ

ՊԱՏԱՍԽԱՆ. Օդի աղտոտվածությունը
մեր Մոնիթորինգի կենտրոնը միշտ ուսումնասիրում է, մենք Երեւան քաղաքում
յոթ  դիտակետեր ունենք: Ասեմ, որ այսօր վտանգավոր ոչ մի նյութ չկա, ուղղակի
կա ինչ-որ չնչին աղտոտվածություն, կա փոշի, NO2, որը գերազանցում է
նորմայից, բայց տագնապալի չի վիճակը: Պարզապես մի քիչ ավել է նորմաներից:
Վտանգավոր բան չկա Երեւան քաղաքի մասշտաբով:  
ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ  ԶՆԳՐՅԱՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծանոթանալով
Բնապահպանության նախարարության պաշտոնյայի  խոսքերին, իհարկե, կարելի է
ասել, թե մեզանում ամեն ինչ կարգին է օդի աղտոտվածության մասով, եւ ինչպես
կասեր Րաֆֆին` «օդը մաքուր է`  արցունքի պես ջինջ»: Բայց մենք, մեղմ ասած,
չենք հավատում պարոն Զնգրյանի խոսքերին, քանի որ «Իկոմոս» միջազգային
կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանի խոսքերն ավելի համոզիչ են:
Պարզապես անհասկանալի է, թե ի՞նչ սարքավորումներով ու չափորոշիչներով են
պաշտոնյաները ուսումնասիրություններ կատարում:




Լրահոս