ՍԱՏԱՆԻ ԾՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, 16.45-ին, Մյասնիկյանի արձանի մոտ էին հավաքվել քիչ թվով մարդիկ մոմավառությանը մասնակցելու համար: Նրանց հրավիրել էր ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով, տեսնելով մարդկանց թիվը, ասաց, թե «կարեւորը որակն ա, ոչ թե քանակը»: Կարպետիչը նշեց. «Որտեղ որ հայի արյուն թափվի, դա ողբերգություն ա, մենք մոմեր ենք վառելու, ջահեր ենք պահելու, աղոթելու ենք. զոհերի հոգիները մեզ այսօր դիտում են: Էս հարթակը յուրաքանչյուրի համար էլ բաց է, մենք մնալու ենք այստեղ եւ եթե ՀԱԿ-ը ցանկանում է, թող գա մեր խոսափողից օգտվի, մենք բաց ենք»,-ասաց Կարապետիչը: Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րթ է լինելու վերջում, պարոն Կարապետյանն ասաց. «Ո՞ւր գնանք, խորհո՛ւրդ տուր, ասա՛, սատանի ծո՞ցը»: Չնայած նրա ՀԱԿ-ը այդպես էլ չօգտվեց իրենց խոսափողից:




Լրահոս