Ադրբեջանը Ռուսաստանի հետ նոր զենքի ձեռքբերման շուրջ բանակցություններ է վարում. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարման շուրջ, Բաքուն հետաքրքված է պաշտպանական նորագույն համակարգերի ձեռքբերմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում նոր զենքի մատակարարման շուրջ: Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական պաշտպանական ոլորտը: Մենք հատկապես հետաքրքրված ենք նորագույն զենքի ձեռքբերմամբ: Դա վերաբերում է նաև ուղղաթիռային տեխնիկային և պաշտպանական համակարգերին»,-ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «լավ» հեռանկարներ կան Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի կնքման համար:




Լրահոս