Էրդողանը խոստացել է Պոլսո պատրիարքական ընտրության հարցը լուծել հանրաքվեից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-­ին նախագահական պալատում ընդունել է հայկական համայնքների հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Հանդիպումը տեղի է ունեցել լրագրողների համար փակ ձևաչափով: Այն տևել է շուրջ մեկ ժամ: Հանդիպման արդյունքների մասին Շիրինօղլուն «Ժամանակ» պարբերականին մի շարք տվյալներ է փոխանցել: Նա հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերի շարքում եղել է պատրիարքի և համայնքային հաստատություններում ընտրություն անցկացնելու հարցը:

«Էրդողանն ասել է, որ տեղյակ է այս հարցում ունեցած ակնկալիքներից: Նրա խոսքով` հապաղումն ունի երկու հիմնական պատճառ: Առաջինը` հայկական համայնքի ներսում առկա տարաձայնություններն են: Երկրորդը` պետական մարմինների չափազանց ծանրաբեռնվածությունն է: Էրդողանը հայտնել է, որ պատկան մարմինները շարունակում են զբաղվել Թուրքիայի հայկական համայնքի խնդիրների լուծման հնարավորություններով: Մոտալուտ հանրաքվեից հետո պետք է լուծվեն պատրիարքական ընտրության, ինչպես նաև համայնքային ընտրությունների հարցերը», – գրում է պարբերականը:




Լրահոս