
Հունվարի 13-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել ՀՀ-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի վրա: Այդ պատճառով հայ զինվորականները ստիպված են եղել մոտ մեկ ժամ փակել սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը: 2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական դիրքեր, մասնակցել գյուղի կենտրոնում կայացած տարեմուտի միջոցառմանը:
Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ ժայռաբեկորներ էին տեղադրել: Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերից գնդակոծության դեպքում: Իսկ սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար բաց է: Փաստորեն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հռչակած «Ապահով Հայաստան» կարգախոսը միայն Սերժ Սարգսյանի համար է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ