
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման նախագիծը:
Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն:
Մանրամասները` տեսանյութում: