Ռուսական բանակում զորամասերի հանգստի բոլոր սենյակներում ինտերնետ կլինի: Նման հրաման է տվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Ռոստովի շրջանի զորամասերից մեկի այցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շոյգուի խոսքով՝ անհրաժեշտ է փոխել հանգստի սենյակների սարքավորումների հանդեպ մոտեցումներն ու ստանդարտները:
«Այստեղ պետք է նորագույն տեխնիկական միջոցներ լինեն, որոնք թույլ կտան օգտվել էլեկտրոնային գրադարաններից, զինվորներին և սերժանտներին թույլ կտա համացանցով կապվել հարազատների հետ»,-ասել է Շոյգուն:
Նա նաև նշել է, որ զինծառայողի հանգիստը պետք է հագեցած լինի: