Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից ինչու է «անհետացել» առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկություն, բացակայում է առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մյուս վարչական շրջանների աշխատակազմերը ներկայացված են ամբողջությամբ, այդ թվում առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինը: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նկարագրությունում առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի բացակայությունը, սակայն, այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ այս բաժնի պետը՝ Գարրի Սարգսյանը, մշտապես հայտնվել է քրեական պատմությունների մեջ, ինչի պատճառով Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունը պարզապես որոշել է նրան թաքցնել:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աջափնյակի թաղապետարանից տեղեկացրին, որ Գարրի Սարգսյանը աշխատանքից ազատվել է, այժմ նշված բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Մանուչարյանը: Իսկ տվյալ բաժնի նկարագրության մասին բացակայությունը թաղապետարանի աշխատակիցները չկարողացան բացատրել:




Լրահոս