Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի պաշտպան Յան Վերտոնգենի վնասվածքի մասին:
«Սպասվում է, որ ապաքինումը կտևի 6 շաբաթ: Դա ավելի քիչ է, քան նախնական ժամկետն էր», – ասել է նա:
Նշենք, որ 29-ամյա բելգիացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել էր ԱՊԼ-ի 21-րդ տուրի` «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (4:0) :