«Ժառանգության» նիստը ընդհատվել է. տարաձայնությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը ընդհատվել է, քանի որ կուսակիցներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Սպասվում էր, որ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ պետք է հստակեցվեր, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Սակայն նիստից հետո կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե կուսակցության անդամներն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Այն, որ կուսկացությունում տարբեր տեսակետներ են առկա, հայտնի էր դեռ վաղուց. այսօր այդ տարակարծությունները կրկին որոշում չկայացնելու պատճառ են դարձել: Օրինակ,  Զարուհի Փոստանջյանը դեմ է որևէ դաշինքի, նա ցանկանում է գնալ առանձին ցուցակով, իսկ Արմեն Մարտիրոսյանը, հակառակը, կողմ է լայն դաշինքի:




Լրահոս