
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ապարանի, Գավառի, Թումանյանի, Վանաձորի, Մարտունու տարածաշրջանների և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն