«Ժառանգության» նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում. Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը «խռոված» են հեռացել միմյանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ կուսակցության անդամները ընդհանուր հայտարարի չեն եկել:

ArmLur.am-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում:

«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պարբերաբար «կսմիթել» են իրար:

Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ պետք է դաշինքով մասնակցեն ընտրություններին, և որ Զարուհի Փոստանջյանը կուսակցությունը ճիշտ ուղղությամբ չի տանում: Մարտիրոսյանը նաև  կուսակիցներին  բողոքել է Փոստանջյանից` նշելով, որ վերջինս կուսակցության ներքին խոսակցությունները հանում է մամուլ, ինչպես նաև իրեն սպառնում հեռացնել կուսակցությունից:

Ի պատասխան Մարտիրոսյանի` Փոստանջյանը նշել է, թե լավ է անում, քանի որ նա փորձում է մարտի 1-ի հանցագործների` Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ բանակցություններ վարել, ինչը կուսակցության շահերին և դիրքորոշմանը հակասում է: Փոստանջյանը նաև սպառնացել է` այսկերպ շարունակվելու դեպքում նա, իսկապես, Մարտիրոսյանին կուսակցությունից կհեռացնի:

Լարված մթնոլորտը փորձել է հանդարտեցնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ նման միջավայրում չի կարող նիստը շարունակվել, այդ իսկ պատճառով այն ընդհատել է և հայտնել, որ մի քանի օր հետո, երբ կրքերը կհանդարտվեն, կշարունակեն նիստը` փորձելով ընդհանուր հայտարարի գալ:




Լրահոս