
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընթացիկ տարվա համար գնել է 6070 լիտր պրեմիում տեսակի բենզին: Այն ձեռք է բերվել «Մաքսհուր» ՍՊԸ-ից, որը, զարմանալի զուգադիպությամբ, եղել է գնման համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցը:
Հանձնաժողովը բենզինի համար պետական միջոցներից վճարել է 1 մլն 990 հազար 960 դրամ: Սակայն անհասկանալի է, թե ինչու հենց պրեմիում եւ ոչ թե ռեգուլյար տեսակի բենզին, որն ավելի էժան է: