ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը մինչեւ խորհրդարանական ընտրությունները կմնա թափուր: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 2016թ. դեկտեմբերին վախճանվեց, եւ հիմա նախարարի պարտականությունները դրված են փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի վրա:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ընթացքում նախարարի հավանական թեկնածուներն իրենք էլ են հասկանում, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում, այդ թվում՝ կառավարության կազմում, հնարավոր են լուրջ փոփոխություններ, հետեւաբար անիմաստ է երկու-երեք ամսով նախարար աշխատելը: Նույն աղբյուրների փոխանցմամբ այս իրավիճակը նաեւ Սերժ Սարգսյանի սրտով է, որը չի ձգտում արագ համալրել այս պաշտոնը: