ՀՔԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է Սարի թաղում բռնության դեպքերով քրեական գործերի նախաքննությունը. Սերժ Սարգսյանի խոսքերը սխալ են ընկալել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բռնության դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է. խոսքը քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է` ՀՔԾ քննիչներն այս գործերով տուժողներին ասում են, թե այլ կարեւոր քրեական գործեր են առաջ եկել, եւ վերջիններս պետք է մի քիչ սպասեն:

Ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ում բառացի են ընդունել հուլիսյան աղմկահարույց դեպքերից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները, երբ ոստիկանության վայրագություններից տուժած լրագրողներին խնդրել էր մոռանալ կատարվածը: Թեեւ մոռանալու հորդորը Ս. Սարգսյանը հատուկ ընդգծմամբ ուղղել էր լրագրողներին, բայց իրավապահները, կարծես թե, այլ կերպ են ընկալել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս