«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է, սակայն այս օրերին, ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների` չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում եւ Կարեն Կարապետյանի բերած նախարարների:
Թե հատկապես որ նախարարություններին է վերաբերում ասվածը, մեր աղբյուրը չմանրամասնեց: Ի դեպ, մեր տեղեկություններով, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատրաստվում է դառնալ պատգամավոր` ՀՀԿ համամասնական ցուցակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: