
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն