Ինչու ԳԱԼԱ-ն որոշեց չմասնակցել ապրիլի 2-ի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել չմասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման որոշում է կայացվել հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, քանի որ չեն ցանկացել ներգրաված լինել այդ գործընթացներում:

Մեր դիտարկմանը` արդյո՞ք պատճառը նաև այլ կուսակցություններից ստացված ոչ ձեռնտու առաջարկներն են, Արմենուհին ընդգծեց, որ դեռ նախորդ նիստից հետո ինքը հայտարարել էր, որ այն քաղաքական ուժերին, որից առաջարկներ են ստացել, իրենք չեն համարում վստահելի գործընկերներ, ում հետ կցանկանային ճանապարհ անցնել:

Մեր զրուցակցի խոսքով` ԳԱԼԱ-ն շարունակելու է քաղաքական, կուսակցական, հասարակական գործունեությունը, սակայն ձեռնպահ են մնալու ապրիլին կայանալիք ընտրություններին մասնակցելուց:




Լրահոս