![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/meclis_te_kadin_milletvekilleri_sac_bas_kavga_etti_h2464_d73a7.jpg)
Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է եղել, այս անգամ՝ կին պատգամավորների միջև:
Ծեծկռտուքը սկսվել է անկախ պատգամավոր Այլին Նազլիակի բողոքի ակցիայից, ով ձեռնաշղթաներով կապել է իրեն խորհրդարանի ամբիոնին՝ բողոքելով բարեփոխումների փաթեթի դեմ, որոնք ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգի:
Այդպիսով, նա փորձել է խոչընդոտել քննարկումը: Իրենց հերթին, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները փորձել են նրան համոզել դադարեցնել բողոքը: Արդյունքում կանանց միջև ծեծկռտուք է սկսվել: Պատգամավորներից մեկին տեղափոխել են հիվանդանոց: