ՀՀ վերահսկիչ պալատն Ազգային ժողով է ներկայացրել 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Ըստ այդմ, ՎՊ-ն պատրաստվում է ուսումնասիրություններ կատարել մի քանի ուշագրավ ոլորտներում, այդ թվում` ինչպես է ծախսվել կառավարության պահուստային ֆոնդը:
ՎՊ-ն նախատեսել է ուսումնասիրություններ անցկացնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում` ստուգելով, թե ինչպես են ծախսվում հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով վերականգնման, հաշմանդամներին սայլակներով եւ լսողական սարքերով ապահովման նպատակով տրամադրված գումարները:
Նախատեսված է ստուգել նաեւ ԴԱՀԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսը: