
«Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսը միացել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:
19-ամյա ֆուտբոլիստը «քաղաքայինների» հետ պայմանագիրը համաձայնեցրել էր դեռ ամռանը, և այժմ, ավարտելով մրցաշրջանը «Պալմեյրասում», վերջապես ժամանել է Մանչեսթեր:
Նշենք, որ նա կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի` «Տոտենհեմի» հետ հանդիպմանը: