
Երեկ Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկում է անցկացվել:
Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պետք է նեյտրալ դիրքորոշում ընդունի և գնահատական չտա պատմական իրադարձություններին:
Ավելի վաղ Դանիայի DR հեռուստաընկերությունը հայտնել էր, որ նախագծի նախաձեռնողներից մեկը՝ «Liberal Alliance» կուսակցությունը, որոշել է չընդունել փաստաթուղթը: