ՌԴ-ն փորձ է անում սթափեցնել Ալիևին, որ կարմիր գիծն անցնում է. դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ընդգծելով, որ Ռուսաստանը փորձում է դիվանագիտության մեջ տոնայնությունը պահել:

«Կարծես թե փորձ է արվում սթափեցնել Ալիևին, որը կարմիր գիծը անցնում է և չի ցանկանում խաղալ այն խաղի կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար»,-հավելեց նա:

Անդրադառնալով  Իրան-Թուրքիա հարաբերություններին, դեսպանը նշեց` հնարավոր է, որ ռուս-իրանական հարաբերությունները վատթարանան, ինչը տարածաշրջանում շատ բան կարող է փոխել: «Եթե Իրան-Ռուսաստան հարաբերությունները սրվեն, ես չեմ կարծում, որ դա օգուտ կարող է տալ Հայաստանին»,- հավելեց նա:




Լրահոս