Մեքսիկան ԱՄՆ-ին արտահանձնել է հայտնի նարկոբարոն Գաճաճին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկան ԱՄՆ-ին արտահանձնել է հայտնի նարկոբարոն Հոակին Գուսման Լոերին, ով հայտնի է Գաճաճ մականունով: Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ն:

Արտահանձնումից առաջ Մեքսիկայի իշխանությունները լայնամասշտաբ օպերացիա են անցկացրել՝ բանտի շենքի շրջակայքում անվտանգությունն ապահովելու համար:

2016թ. հոկտեմբերին Մեքսիկայի դատարանը 5 անգամ մերժել է Գաճաճին ԱՄՆ-ին արտահանձնելու դիմումները: Ամերիկացիները նրան մեղադրում են ծանր հանցանքների իրագործման մեջ, այդ թվում՝ կանխամտածված սպանությունների, զենքի և թրմանյութի վաճառքի, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

Սակայն ԱՄՆ-ի իշխանությունները Մեքսիկայի ԱԳՆ-ին վստահեցրել են, որ Գաճաճին մահապատժի չեն ենթարկի: Նարկոբարոնը հայտնի էր դարձել 2015թ. հուլիսին «Ալտիպլանո» բանտից փախուստի դիմելուց հետո:




Լրահոս