
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիայի: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Այցի ընթացքում ակնկալվում է հանդիպումներ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բանակցությունների շրջանակներում պլանավորվում է քննարկել միգրացիոն ճգնաժամը, տարածաշրջանային հարցերը, ահաբեկչության դեմ պայքարի հարցը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները: