Լուկաշենկոն հանձնարարել է ռուսական նավթի այլընտրանքեր գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է այլընտրանքային ուղիներ փնտրել՝ ռուսական նավթի մատակարարման փոխարեն: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ասվում է Բելառուսի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«Բելառուս ռուսական նավթի մատակարարման կրճատումը պետք է փոխարինվի այլընտրանքային տարբերակներով»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Իր հերթին, Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ համապատասխան հարցերը քննարկվել են դեռսև անցած տարվա վերջին:

«Մենք այդ այլընտրանքային տարբերակները պարզապես չենք մշակել: Մենք դրանք փորձել ենք պրակտիկայում՝ նավթ ներկրելով Սև և Միջերկրական ծովերից»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը նավթի տարանցման գների շուրջ համաձայնության չեն հասել:




Լրահոս