
Մոսվայի դատախազությունը դատարան հայց է ուղարկել՝ սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից ցմահ զրկելու մասին:
«Անցկացված ստուգումների արդյունքներով՝ Բաղդասարյանի մոտ տրանսպորտային միջոց վարելու համար բժշկական հակացուցումները հաստատվել են, որի կապակցությամբ Սավելովի շրջանային դատարան վարորդական իրավունքից ցմահ զրկելու մասին հայց է ներկայացվել»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է դատախազության հաղորդագրությունը:
Գործի վարույթի ընթացքում Մառա Բաղդասարյանի պաշտպանը բազմիցս հայտարարել է նրա մոտ բազմաթիվ հիվանդությունների առկայության մասին՝ խնդրելով այդ փաստի հաշվի առնելով մեղմացնել պատիժը: