Դատարանը չքննեց Վահան Շիրխանյանին պատգարակով նիստերի դահլիճ բերելու միջնորդությունը. նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: Պատճառն այն էր, որ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան։

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն ընթերցեց ՔԿՀ-ի գրությունը, ըստ որի՝ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից և ներկայանալ դատարան։

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Վահան Շիրխանյանը չի հրաժարվում մասնակցել դատական նիստերին, պարզապես նրա ներկայությունն ապահովելու համար պատգարակ է անհրաժեշտ։

«Ինձ տհաճ է լսել մեղադրողի հայտարարությունը, որ Շիրխանյանը գտնվում է բավարար վիճակում: Իմ պաշտպանյալը գտնվում է շատ ծանր վիճակում»,- ասաց նա:

Իսկ պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ դատարանին միջնորդեց 1 ժամով հետաձգել դատական նիստը և պատգարակով Շիրխանյանին տեղափոխել դատարան, սակայն դատավորը միջնորդությունը չքննեց:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:

 




Լրահոս