
Հայաստանի և Ուզբեկստանի հավաքականների միջև փետրվարի 12-ին Անթալիայում նախատեսված ընկերական հանդիպումը չի կայանա: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չեղարկել է այն: Այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կայքը նաև նշում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման որոշումը պայմանավորված է Թուրքիայում տիրող ոչ կայուն վիճակով: