Այն ինչ մամուլով տարածվում է ուղղակի «Ժառանգության» նկատմամբ սև PR–ի շրջանակն է: Դա նորմալ է, որովհետև, ակնհայտ է, որ «Ժառանգություն» կուսակցությունն այսօր քաղաքական դաշտի առանցքային ուժերից մեկն է: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն լուրերին, որ երեկ տեղի ունեցած «Ժառանգության» վարչության նիստը բավականին լարված մթնոլորտում է անցել, քանի ու կուսակցականները ընդհանուր հայտարարի չեն եկել, այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Դիտարկմանը` «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ցանկանում է խորհրդարանական ընտրություններին առանց դաշինք մասնակցել, իսկ Դուք հակառակը, ի վերջո ինչպիսի լուծում կտրվի, Մարտիրոսյանը նշեց. «Տիկին Փոստանջյանը լավ է անում, որ ասում է դա, ցանկանում է հրապարակայնացնել իր մոտեցումը, խնդիր չկա: Իսկ հանգուցալուծումը, ինչպես միշտ, լինում է քվեարկությամբ, որոշում կլինի և կուսակցությունով կփորձենք այդ որոշումը կյանքի կոչել»:
Մարտիրոսյանը նաև անդրադարձավ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հեռանկարին` նշելով, եթե նույն մոտեցումները կլինեն, դաշինքը չի բացառվում ոչ մի քաղաքական ուժի հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան