
Այսօր՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Թրամփը կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:
Նրա խոսքը կտևի մոտ 20 րոպե: Թրամփի ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտնել է, որ Թարմփը «հեռանկարային և ոգևորող խոսք» կասի, որում կպատմի մի շարք խնդիրների լուծման իր հեռանկարների, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծման մասին:
Մոտ 900 հազար մարդ կհետևի երդմնակալության արարողությանը, այդ թվում՝ նրա դեմ բողոքի ակցիա կազմակերպած հազարավոր մարդիկ:
Արարողությունից հետո Օբամաների ընտանիքը կլքի Կատալոնիան: