Ոչինչ այնքան չի հանգստացնում, ինչպես երկար ու ոչ մի տեղ չշտապեցնող ճանապարհը, որին հանդիպակաց ավտոմեքենաներ չեն գալիս, իսկ ընթացքն ուղեկցվում է սիրելի երաժշտության ներքո: Սակայն կան այնպիսի ճանապարհներ, որոնց շրջադարձը պարզապես սարսափեցնում է: Դրանցով երթևեկելը ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել: Շատերը ժամանակի ընթացքում բնության կողմից են «կառուցվել», իսկ որոշներն էլ ժամանակի ընթացքում անհետանում են անձրևներից կամ քարաթափումներից: Ներկայացնում են վտանգավոր ավտոճանապարհները:
Զոջի-Լա, Հնդկաստան
Այն 9 կմ է, չափազանց նեղ: Երբեմն այնտեղով անցնում են թե ավտոմեքենաներ, թե կենդանիներ:
Տրանսֆէգէրաշսյան մայրուղի, Ռումինիա
Այս մայրուղին ամենաբարձրն է Ռումինիայում՝ 2034 մ
Դալթոն Հայվեյ, Ալյասկա
Այն աշխարհում ամենաիզոլացվածն է, 666 կմ է
Կխարդունգ Լա, Հնդկաստան
Պաշտոնական տվյալներով՝ այս ավտոճանապարհը 5602 մետր բարձրության վրա է գտնվում, և այն գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում:
Յունգասի ճանապարհը, Բոլիվիա
Սա համարվում է աշխարհի ամենավտանգավորներից մեկը, որը 200-300 կյանք է խլում տարեկան:
Ատլանտյան ճանապարհ, Նորվեգիա
Այս խճուղին հիմնականում տուրիստների համար է նախատեսված:
Գուալյան թունել, Չինաստան
Այս ճանապարհը տեղի բնակիչների կողմից է կառուցվել: Այն մինչև 1972 թվականը գյուղը մյուս տեղանքներին միացնող ճանապարհն էր:
Պասսաժ դյու Գուա, Ֆրանսիա
Անհավատալի է, սակայն այս ճանապարհն անցանելի է օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ: Օրվա մնացած ժամանակն այն ջրով է պատված:
Ծյանմենի ճանապարհը, Չինաստան
Ճանապարհի երկարությունը 10 կմ է: Այն 99 խոշոր շրջադարձ: Վարորդը, պարզապես, պետք է երկաթե նյարդեր ունենա:
Հանա, Հավայան կղզիներ
112 կիլոմետրանոց այս ճանապարհը Կահուլու քաղաքը միացնում է Հանային:
«Կոլիմա» դաշնային շավիղ, Ռուսաստան
Պաշտոնական անվանումը Մագադան է՝ Յակուտսկում: Առօրյայում այն մահվան ճանապարհ են անվանում:
Կոլ դե լա Բոնետ, Ֆրանսիա
Այս վտանգավոր անցումները ձգվում են 2000 կիլոմետր:
Սեն-Գոտարդ, Շվեյցարիա
Այս ճանապարհը ձգվում է 60 կիլոմետր և հիացնում է իր գեղագիտական տեսքով:
«Կովկաս» ճանապարհը, Ռուսաստան
Սոչիից դեպի Ռիցա լիճը տանող ճանապարհն է, որն ինչպես հիացնում, այնպես վախեցնում է: Սակայն արժե դրանով գոնե մեկ անգամ երթևեկել:
Էշիմա Օխասի, Ճապոնիա
Սա, իհարկե, ճանապարհ չէ, կամուրջ է, սակայն վտանգավորության աստիճանով այն չի զիջում նախորդներին: Կամուրջը միացնում է Սակաիմինատո և Մացուէ քաղաքները: Նրա երկարությունը 1,7 կմ է, լայնությունը՝ 11,3 մետր: Եթե նրան հեռվից նայենք, ապա տպավորություն կստեղծվի, որ դրանով երթևեկելը խելագարություն է: Երկարությունն այն բանի համար է, որպեսզի նավերը կարողանան ներքևով անցնել: