2016թ. ապրիլի 2-ին ժամկետային զինծառայող Արամ Մարդոյանը, բեռնատարով դիրքեր ական տեղափոխելիս, վթարի պատճառով կոտրել է երկու ձեռքի դաստակները:
ArmLur.am-ի հետ զրույցում Արամը թեպետ դժվարությամբ, փորձեց վերհիշել կատարվածը .«Զիլը շուռ եկավ, ես մեջից ընկա, որի հետևանքով ձեռքերիս ոսկորները փշրվեցին»:
Արամը և իր ընկերները առաջնագիծ էին բարձրանում մարտական առաջադրանք կատարելու: Վերջիններս ականներ պետք է տեղադրեին:
Ստեփանակերտում առաջին բուժօգնույթուն ցուցաբերելուց հետո, նրան ապրիլի 7-ին տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է երկու վիրահատության.« Փառք Աստծո ամեն ինչ ընկնում է իր բնականոն հունի մեջ, կամաց-կամաց վերականգնվում եմ»:
Մուրացանի կենտրոնական հոսպիտալում ստացիոնար բաուժման կուրսեր է ստացել 4 ամիս, որից հետո նորից մեկնել է ծառայության:
Արամ Մարդանյանն ապրում է մայրիկի՝ Գայանեի, և տատիկի հետ:
Այնուամենայնիվ, անկախ ստեղծված դժվարություններից՝ կյանքով լի երիտասարդը լավատեսությամբ է նայում ապագային` հետևում թողնելով տխուր հիշողությունները:
Լիդա Եղիազարյան