ArmLur.am-ը Դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացավ,ո ր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը։
Պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա: