
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի պաշտպան Անտոնիո Վալենսիան հետ մինչև 2018 թվականը գործող նոր պայմանագրի մասին:
«Նոր պայմանագիրը նվեր չէ Վալենսիայի համար: Նա լավագույն աջ պաշտպանն է աշխարհում:
Նոր պայմանագիրը խրախուսանք չէ Անտոնիոյի համար, դա պատիվ է մեզ համար, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ թիմում պահել այդպիսի լավ խաղացողին և մարդուն», – Մոուրինյուի խոսքն է փոխանցել «Independent»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Վալենսիան 18 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում: