«Ժամանակ» թերթը գրում է. «Նուշիկյան ասոցիացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, դեռևս, չի որոշել՝ մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամուն առաջարկել են առաջադրվել Երևանի կենտրոնում կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
Առաջարկը Նուշիկյանի սրտով չէ, ուստի չի բացառվում, որ Նուշիկյանն ընդհանրապես չցանկանա մասնակցել ընտրություններին, թեև վերջինս առաջարկներ ունի ընդդիմադիր դաշտից։ Հայտնի է, որ նա միշտ ջերմ հարաբերությունների մեջ է եղել Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: