Գագիկ Ծառուկյանի վերադարձը նախևառաջ վնաս է իշխանությանը. Լյուդմիլա Սարգսյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատ  հնչակյան կուսակցության  առաջնորդ  Լյուդմիլա Սարգսյանը  վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ  այլընտրանք է լինելու  իշխանությանը։

«Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու, քան իշխանությանը, իսկ դա իշխանությանը նպատակն է։  Գագիկ Ծառուկյանն  իր բնույթով զուսպ է, չեմ լսել, որ որևէ քաղաքական ուժի  մասին վատ արտահայտվի կամ փորձի վարկաբեկել։  Ես վստահ եմ, որ նրա ինքնուրույն որոշումն է եղել  քաղաքականություն վերադառնալը, նրա վերադարձը նախևառաջ  վնաս է իշխանությանը,  որովհետև  կարող է իրական այլընտրանք դառնալ։ Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր  պատրաստ է տեսնել ռեալ այլընտրանք ՀՀԿ-ին»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Սարգսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս