Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցում գտնվող տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել` 03.03-ին:
Այրվել է կիսակառույց տունն ամբողջությամբ (մոտ 70 քմ), որտեղ և հայտնաբերվել է 1931 թ. ծնված Շ. Դ.-ի մոխրացած դին: