
Վաշինգտոնի ոստիկանությունը անկարգությունների 217 մասնակցի է բերման ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, փոխանցում է The Washington Post-ը:
Այս մասին հայտնել է տեղի ոստիկանապետ Փիթեր Նյուսեմը:
Նա նշել է, որ բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ են ընթացել, սակայն քաղաքի շրջաններից մեկում ցուցարարները մեքենաների և խանութների ապակիներ են կոտրել:
Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել անկարգություններ կազմակերպելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ ԱՄՆ-ի մայրաքաղաքում 2 ոստիկան վնասվածք է ստացել: Ցուցարարներին ցրելու համար պղպեղի գազ է կիրառվել: