Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը, Սպիտակ տան կայքից հեռացվել է էջը` նվիրված ԼԳԲՏ իրավունքներին:
Այդ բաժնում հրապարակված էին օրինագծեր և դատական գործեր` կոչված պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները, հաղորդում է CBS News-ը:
Բացի այդ, ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, կայքից անհետացել է կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված բաժինը:
Նշենք, որ այդ երկու թեմաներն ակտուալ են դարձել Բարաք Օբամայի նախագահության օրոք:
Moments after Donald Trump became president, the White House's LGBT rights page vanished. It now redirects to this: https://t.co/4zYox7VpzY pic.twitter.com/YPufwUCBMd
— CBS News (@CBSNews) January 20, 2017