Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական համակարգին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունման համար քվեարկել է 339 պատգամավոր:
Հանրաքվեից հետո վերջնական որոշում կընդունվի:
«Շնորհակալ եմ պատգամավորներին կատարած աշխատանքի համար, այժմ պետք է որոշի ժողովուրդը»,-ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ դիմելով խորհրդարանականներին: