«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այնքան էլ չի կարևորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը:
ArmLur.am-ի հետ զրույցում Ա. Սարգսյանը սպասելի համարեց այդ իրադարձությունը. «Բնական է, որ այդ վերադարձը շատ ձեռնտու է իշխանություններին: Իշխանությունն իր համար տարբերակ է ընտրել՝ ինքը վերադարձել է, ինքն է բոլորիցդ առաջ, բայց իրենից առաջ մենք ենք: Սխալվում է՝ ընդհանրապես չեմ պարոն Ծառուկյանի դեմ: Ես միշտ նրան ասել եմ՝ սերմնացու գողացող մկների պես կողքիցդ տանում են, ուշադի՚ր եղիր: Մեր կռիվը գործող իշխանության դեմ է»,- մեկնաբանեց Արամ Սարգսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու ձևաչափին. «Քաղաքական գնահատական տալու համար ինտերնետային կամ ֆեյսբուքային ելույթները բավարար չեն: Ես շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան զինվորին: Ես շատ հարգում եմ Սեյրան Օհանյան մարդուն, ով եղբորիցս հետո իմ ծնողներին վերաբերվել է հարազատի նման: Ես բացարձակ չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան